Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Արցախ և հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ ՊԲ–ի բարձրագույն հրամկազմի և շահագրգիռ կառույցների հետ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Արցախ։ Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Տեղեկությունը հրապարակվել է Արայիկ Հարությույանի Facebook–ի էջում։

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ

ԱՀ նախագահը նշել է, որ ծանր փորձությունից հետո պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում և համոզմունք է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանի ունեցած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ օրակարգային առաջնահերթություն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ճակատագրերի հարցը, որին ուղղված են բոլոր ջանքերը:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է նախագահի կողմից բարձրացված հարցերի կարևորությունը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի և շահագրգիռ կառույցների հետ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը: