ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Քաբուլում ռուսական դիվանագիտական առաքելության մեքենան պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա, աշխատակիցներն ուղեղի թեթև ցնցում են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Մեկնաբանելով այսօր տեղի ունեցած միջադեպը՝ արտգործնախարարությունում ասել են, որ հարձակումը կարող էր ուղղված լինել աֆղանական զինվորականների պիկապի դեմ, սակայն չի կարելի բացառել, որ ահաբեկչությունն ուղղված է եղել ՌԴ քաղաքացիների դեմ։
«Մոսկվան Քաբուլից պահանջում է հանգամանորեն քննել միջադեպը, նաև անվտանգությունն ապահովելուն ուղղված սպառիչ միջոցներ կիրառել», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունն իր անձնակազմի ու օբյեկտների պաշտպանվածությունը բարձրացնելու համար լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում։
ԱԴԾ–ն ահաբեկչություններ է կանխել Ռուսաստանում. հատուկ գործողությունների տեսանյութը