Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը. զինվորականներ

Պատերազմի առաջին օրվանից առաջնագիծ էին մեկնել ՀՅԴ կամավորական վաշտեր։ Վաշտերում եղել են թե՛ Արցախյան առաջին պատերազմին մասնակցած, թե՛ նոր զորացրված և նորից զինվորագրված կամավորներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների շարքում նաև զինվորականներ կան։ Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ պատերազմի առաջին օրվանից ՀՅԴ երիտմիության վաշտի շարքերում մեկնել է առաջնագիծ։

«Որ մեզ հետ էլ հաշվի նստեն որպես ազգ»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդների երգը

«Եղել ենք ամենաթեժ կետերում՝ սկզբում Մատաղիսում, ապա՝ Եղնիկներում։ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, նա հանձնել է մեր կյանքի գնով պահված դիրքերը։ Մենք մեզ դավաճանված ու խոցված ենք զգում», - ասաց նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանի հավաստիացումները, որ բանակում դավաճաններ են եղել, գոնե իր տեսածների հետ չեն համապատասխանում։

«Մեր վաշտը եղել է կազմակերպված, կատարել է եթե ոչ 100, ապա 99 տոկոս արդյունավետությամբ բոլոր հրամանները», - ասել է նա։

Հավելենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 35 ցուցարար։

Նշենք, որ պատերազմի առաջին օրվանից առաջնագիծ էին մեկնել ՀՅԴ կամավորական վաշտեր։ Վաշտերում եղել են թե՛ Արցախյան առաջին պատերազմին մասնակցած, թե՛ նոր զորացրված և նորից զինվորագրված կամավորներ։

Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բռնելու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո նշել էր, որ իր որոշումը ողջունել են բազմաթիվ զինվորականներ։ Զինվորականների մի խումբ անգամ ակցիա էր արել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Փաշինյանը հրաժարական չտա։