ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ։ Փաշինյանի որոշման տեքստը հրապարակվել է կառավարության կայքում։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Սյունիքի մարզ: Գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– նշված է որոշման տեքստում:
Հարությունյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետին։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարվում է պաշտոնից։
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա