Հերոսները չեն մեռնում. եզդի երգիչն Արցախում զոհված հայրենակիցներին երգ է նվիրել

Տեսահոլովակում երևում են 23 եզդի երիտասարդների լուսանկարները, որոնք զոհվել են Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի- Sputnik. Գերմանիայում բնակվող եզդի երգիչ Իբրահիմ Հալիլն Արցախում զոհված իր հայրենակիցներին «Em Namirin»(«Հերոսները չեն մեռնում») անունով երգ է նվիրել։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Հալիլն է, ստեղծագործության պրոդյուսերը` Էրիկ Նազարյանը, կլարնետի նվագում է Վարդան Աբրահամյանը։

Տեսահոլովակում երևում են 23 եզդի երիտասարդների լուսանկարները, որոնք զոհվել են Արցախյան պատերազմում։ Հերոսներից մեկը Քյարամ Սլոյանն է, որը զոհվել է Ապրիլյան պատերազմում։ Տեսահոլովակում ծածանվում է եզդիական դրոշը։

Նշենք, որ արցախյան վերջին պատերազմում եզդիները հայերի հետ կռվել են Ադրբեջանի դեմ։ Նրանց թվում եղել են ոչ միայն ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, այլև կամավորականներ, որոնք  ջոկատ էին կազմել:

«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր

Հիշեցնենք, որ եզդիները հայերի հետ կռվել են թուրքերի դեմ նաև Սարդարապատում և Բաշ Ապարանում 1918 թվականին։ Եզդիները կռվում էին նաև Արցախյան առաջին պատերազմում, որի ժամանակ 40 եզդի է զոհվել, իսկ քառօրյան պատերազմում` հինգը։