Գերմանական Տրիր քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, կան տուժածներ

Ըստ որոշ լուրերի՝ 15 տուժած կա, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Գերմանիայի Տրիր քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին, մի քանի մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Գերմանիայի ոստիկանությունը:

Mash-ի տվյալներով՝ տուժել է առնվազն 15 մարդ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Փարիզում ցույցերը վերածվել են անկարգությունների. տեսանյութ

Ոստիկանությունը դեպքի վայրում է, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ծուխ, կրակ, կոտրված ցուցափեղկեր. Փարիզի բողոքի ակցիաները` լուսանկարներով