«Բեսպիլոտնիկներ» են. Վարդանյանը ներկայացրել է իր կարծիքը կառավարության նոր անդամների մասին

Պատերազմից հետո Փաշինյանն ինքն էր ասում, թե իր կառավարության անդամներն ամեն ինչ հրաշալի են արել: Աղվան Վարդանյանի համար անհասկանալի է՝ այդ դեպքում ինչո՞ւ է փոխում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին կադրային փոփոխությունների մասին:

«Չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ». Հունան Պողոսյանը` իր հրաժարականի մասին

«Այսօր էլ Նիկոլը նոր նշանակումներ է անում ու ինչ-որ մեկն էլ այդ հրամանագրերը ստորագրում է: Այն մեկը, որ պահանջում էր Նիկոլի հրաժարականը: Աբսուրդ»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հիշեցրեց, որ պատերազմից հետո Փաշինյանն ինքն էր ասում, թե իր կառավարության անդամներն ամեն ինչ հրաշալի են արել: «Այդ դեպքում ինչո՞ւ է փոխում և ումով է փոխում»,- ասաց Վարդանյանը՝ մեկ առ մեկ անդրադառնալով նաև նոր նշանակված պաշտոնյաների անձին:

Աղվան Վարդանյանը նորանշանակ նախարարներին համեմատեց ԱԹՍ-ների հետ՝ ասելով. «Բեսպիլոտնիկներ են. մեջը մարդ չկա, բայց ավերածություններ կարող են գործել»:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նույնպես հրաժարական տվեց

ԿԳՄՍ նորանշանակ նախարարին Աղվան Վարդանյանը բնորոշեց որպես «կռապաշտի», քանի որ նախկինում Դումանյանի կուռքը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր՝ Նիկոլ Փաշինյանը:

Վարդանյանը նաև շեշտեց, որ նշանակումից 3 oր առաջ Դումանյանը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը:

Իսկ պաշտպանության նախարարին Վարդանյանը կոչեց «Անդո Քոչարյանի թաշկինակ»՝ արձանագրելով, որ նա առաջնագծում երբեք չի եղել, իր գործունեությամբ ու խորհուրդներով վնասել է ԶՈւ-ին, խառնվել ռազմական մատակարարումներին:

«Փաշինյանի հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու». Վանեցյան

«Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի ու սաունայի հոտերը»,- ասաց Վարդանյանը:

Իսկ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար, Menu.am-ի սեփականատիրոջը Աղվան Վարդանյանը ճանաչում է որպես նախկին ու ներկա բիզնեսները սնանկացրած գործարարի, ով, ինչպես պարզ է դարձել նրա վերջին հայտարարություններից, պատրաստվում է ներխուժել ադրբեջանական շուկա:

Արտգործնախարար Արա Այվազյանի մասին խոսելիս՝ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ նա հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, հետ է կանչվել Մեքսիկայից ու նշանակվել փոխարտգործնախարար:

Հիմա էլ, նրա խոսքով՝ «զբաղվում է Նիկոլի կնոջ հեռախոազանգերը կազմակերպելով»:

Դե, իսկ արտակարգ իրավիճակների նախարարը, Աղվան Վարդանյանի դիտարկմամբ, «ամոթալի պարտության հերոս-գեներալ» է, որին ինքն անձամբ չի ճանաչում: