Անորոշության շեմին. բերձորցիները լքում են իրենց տները

Sputnik

Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության, դեկտեմբերի 1-ից պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել:

Փոխանցվու՞մ է Ադրբեջանին, թե՞ ոչ․ Բերձորում խառը իրավիճակ է
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում նոյեմբերի 10-ին հրապարակված Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստում Լաչինին վերաբերող հատվածում բառացիորեն ասված է, որ այն Ադրբեջանին է վերադարձվում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը:

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- աված է փաստաթղթում:

«Ասել են` կարող եք մնալ». Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագիրն անհայտ է

Բանն այն է, որ վերոհիշյալ 3 հայկական բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով տեղավորվում են Լաչինի միջանցքի համար պահպանվող 5 կմ-անոց հատվածում, այսինքն՝ ըստ փաստաթղթի՝ պետք է մնան Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

1 / 25
Բերձորի ճանապարհն ու տները
2 / 25
Բերձորի բնակիչը` քաղաք տանող ճանապարհին. նոյեմբերի 28
3 / 25
Վառվող տուն Բերձոր քաղաքում. նոյեմբերի 28
4 / 25
Բերձորի հիվանդանոցի մուտքի մոտ. նոյեմբերի 27
5 / 25
Բերձորում ապրող ընտանիքն իրերն է հավաքում տունը լքելուց առաջ. նոյեմբերի 28
6 / 25
Բերձորում երեխան մեծերին օգնում է իրերը հավաքել տունը լքելուց առաջ. նոյեմբերի 28
7 / 25
Բերձորի բնակիչները լքում են իրենց տները. նոյեմբերի 28
8 / 25
Բերձորում երեխան հետևում է` ինչպես են մեծերն իրերը հավաքում տունը լքելուց առաջ. նոյեմբերի 28
9 / 25
Բերձոր, նոյեմբերի 28. տղամարդն ու իր դուստրը` տունը լքելուց առաջ
10 / 25
Բերձոր, նոյեմբերի 28. տղամարդն իր տան տանիքին
11 / 25
Տղամարդը լքում է Բերձորի իր տունը. նոյեմբերի 30
12 / 25
Մարդիկ Բերձորը լքելուց առաջ հավաքում են անհրաժեշտ իրերը. նոյեմբերի 30
13 / 25
Բնակիչները լքում են Բերձորի իրենց տները. նոյեմբերի 28
14 / 25
Մարդիկ Բերձորը լքելուց առաջ հավաքում են անհրաժեշտ իրերը. նոյեմբերի 30
15 / 25
Ընտանիքը Բերձորը լքելուց առաջ հավաքում է իրերը. նոյեմբերի 30
16 / 25
Մարդիկ Բերձորը լքելուց առաջ հավաքում են անհրաժեշտ իրերը. նոյեմբերի 30
17 / 25
Տղամարդը` Բերձորի գերեզմանատանը. 30 նոյեմբերի
18 / 25
Բերձորի գերեզմանատունը. 30 նոյեմբերի
19 / 25
Բնակիչները լքում են Բերձորի իրենց տները. նոյեմբերի 30
20 / 25
Տարեց կինը` Բերձորի իր տան շեմին. նոյեմբերի 30
21 / 25
Տարեց տղամարդը` Բերձորի իր տանը. նոյեմբերի 30
22 / 25
Բնակիչները լքում են Բերձորի իրենց տները. նոյեմբերի 30
23 / 25
Բերձոր, նոյեմբերի 30. տղամարդն իր տան մոտ
24 / 25
Ռուս խաղաղապահների БТР-82А–երը` Բերձորի մոտքի մոտ. նոյեմբերի 30
25 / 25
Ռուս խաղաղապահները` Բերձորի փողոցներից մեկում. նոյեմբերի 30