Արմավենու յուղի վերաբերյալ նոր պահանջներ են քննարկվում ԵԱՏՄ–ում

Սահմանափակվելու է գլիցիդիլային եթերների պարունակությունը, որոնք առաջանում են բուսայուղերի, այդ թվում` արմավենու յուղի զտման ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում նոր պահանջներ են մտադիր սահմանել սննդամթերքում արմավենու յուղի պարունակության վերաբերյալ։  Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Նուր-Սուլթան առցանց տեսակամրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և ստանդարտացման վարչության պետ Անդրեյ Պոլոզկովը։

Մասնավորապես, սահմանափակվելու է գլիցիդիլային եթերների պարունակությունը, որոնք առաջանում են բուսայուղերի, այդ թվում` արմավենու յուղերի (որոնք առավել հաճախ օգտագործվում են ) զտման ընթացքում:

Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում

Առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան ուզում են նշել «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի մակնշում», «Որոշակի մասնագիտացված սննդամթերքների, այդ թվում` դիետիկ թերապևտիկ և դիետիկ կանխարգելիչ սննդի անվտանգության վերաբերյալ» կանոնակարգերում, ինչպես նաև ճարպայուղային մթերքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգում։

Պոլոզկովը նշեց, որ տեխնիկական նորմատիվների ընդունման նախորդ փորձից ելնելով` նոր կանոնների սահմանումը կարող է 1-1.5 տարի պահանջել։ Ըստ նրա` պետք է հաշվի առնել նաև այն, որ արտադրողներին ժամանակ է պետք յուղի ռաֆինացման տեխնիկական  գործընթացներն ու ձևերը վերակարգավորելու, իսկ վերահսկող մարմիններին` ստուգումների ընթացակարգին նախապատրաստվելու  համար։

ԵԱՏՄ օրակարգում միասնական արժույթի հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ

ԵԱՏՄ 5 երկրներից 4-ը (Բելառուսից բացի) Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ են, իսկ դա նշանակում է, որ նրանք պետք է ՀԱԿ–ի գլխամաս հայտնեն այս փոփոխությունների մասին, որպեսզի նրանց առևտրային գործընկերները նույնպես հասցնեն նախապատրաստվեն կամ իրենց առարկությունները հայտնեն։