Արցախում ռուս խաղաղապահները շուրջ 1000 պայթյունավտանգ զինամթերք են վնասազերծել

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են շուրջ հազար պայթուցիկ առարկաներ և ապահովել են Բերձորի (Լաչին) միջանցքում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձն Արցախ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահները պայթունավտանգ առարկաներից մաքրել են Լաչինի միջանցքի հատվածը և ապահովել պատերազմի ընթացքում վնասված էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վերականգնման բրիգադների աշխատանքի անվտանգությունը:

«Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ընկած և չպայթած զինամթերքը դուրս են բերվում հատուկ տարածք և ոչնչացվում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ անվտանգության անհրաժեշտ միջոցների ապահովմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 100 տուն և հանրային կարեւոր օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել շուրջ 1000 պայթուցիկ առարկա:

«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին

Բացի այդ, ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և օգնություն են ցուցաբերում վերանորոգման բրիգադներին էլեկտրահաղորդման գծերի, գազատարի, կապի ցանցի և տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման գործում:

Անցած մեկ օրում Լեռնային Ղարաբաղի տարածքում վերականգնվել են էլեկտրահաղորդման գծերի երեք հենարան, 1200 մետր գազատար, ավելի քան 1500 մետր կապի գծեր, ինչպես նաև երկու տրանսֆորմատորային ենթակայան:

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դժվար թե սահմանափակվի հինգ տարի ժամկետով. Փաշինյան

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են