Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարական է տվել

Հունան Պողոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա օգնական Արմինե Ավագյանը։

Լարված իրավիճակ` Մաշտոցի պողոտայում. Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց են փակել

«Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում գրել է, բայց նա շարունակում է կատարել իր պարտականությունները, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը», - ասաց նա։

Հարցին, թե որն է մարզպետի հրաժարականի պատճառը, օգնականն ասաց, որ իրավասու չէ այդ հարցին պատասխանել։

Նշենք, որ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 16–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի, ապա պետի առաջին տեղակալի պաշտոները: