Ստեփանակերտի ծննդատունն արդեն ընդունել է 8 ծննդկանի

Փրկարարները վերականգնողական են աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 հանրակրթական դպրոցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Արցախում մարդասիրական առաքելության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից բերված շինանյութերի օգտագործմամբ  Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները վերականգնողական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից,  այսօր արդեն 8 ծննդկանի հնարավոր է եղել ընդունել։ Բժշկական հաստատությունն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկա օրերին։

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Փրկարարները վերականգնողական  են աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 հանրակրթական դպրոցում: Առաջիկայում դպրոցը կընդունի առաջին աշակերտներին։

Ռուսաստանի ԱԻՆ խմբերը Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին շարունակում են շինանյութեր տրամադրել ռազմական գործողություններից տուժած բնակչությանը: Փրկարարները փորձում են բնակելի տների վերականգնման աշխատանքները ավարտել մինչև ձմռան սկիզբը:

Նշենք, որ Ադրբեջանը հոկտեմբերի 28–ին «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից հրթիռակոծել էր Ստեփանակերտի ծննդատունը։