Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա

Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։ Հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ստեփանակերտում ու Ասկերանում ականազերծում է կատարվում

«Կենտրոնի մասնագետներն ինժեներական հետախուզում են իրականացրել և Շուշի-Լիսագոր ճանապարհահատվածը ՝ մոտ 3 կմ երկարությամբ, պայթունավտանգ առարկաներից մաքրել են։ Մեկ օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են