Լարված իրավիճակ` Մաշտոցի պողոտայում. Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց են փակել

Մաշտոցի պողոտայի երթևեկությունը կաթվածահար է եղել` քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։ Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել տեղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ու նորից փակում են երևանյան փողոցները։ Այս պահին նրանք Մաշտոցի պողոտայում են` օպերայի մերձակա տարածքում։

Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը փակած երիտասարդներին. տեսանյութ

Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վանկարկելով՝ «Նիկոլ, դավաճան»։

Ոստիկանները դուրս են բերում քաղաքացիներին փողոցի բանուկ հատվածից, սակայն քաղաքացիները պտտվում և հաջորդ կողմից նորից փակում են փողոցը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։

«Մի արեք, դուք էլ ունեք զոհված ընկերներ»,–ոստիկաններին դիմում են բողոքի ակցիա անողները։

Ոստիկանական մեծ ուժեր են հավաքվել։ Դեռևս որևէ մեկին բերման չեն ենթարկել, ցուցարարներին միայն հեռացնում են փողոցից։

Հիշեցնենք, որ արցախյան ռազմաճակատներում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր կուսակցությունները բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում Երևանում։