Հայաստանից 2 նախագիծ հայտնվել է COVID-ի դեմ թվային նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլում

Դեկտեմբերի 4-ին բանկը պատրաստվում է կոնֆերանս անցկացնել թվային նախաձեռնությունների վերաբերյալ, որի ընթացքում այս և այլ նախագծերի հեղինակները կկարողանան ներկայացնել դրանք և իրենց համար ներդրողներ գտնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը հայտարարել է Թվային նախաձեռնությունների հիմնադրամի հայտարարած կորոնավիրուսի դեմ պայքարի մրցույթում հաղթողին: Մրցույթի արդյունքները ներկայացրել է Եվրասիական Զարգացման Բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան-Բիշքեկ հեռուստակամրջի ընթացքում, Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մրցույթին 160-ից ավելի հայտ է ներկայացվել, այդ թվում՝ 12-ը՝ Հայաստանից, 14-ը՝ Տաջիկստանից, 17-ը՝ Բելառուսից, 27-ը՝ Ղրղզստանից, 35-ը՝ Ռուսաստանից և 58-ը՝ Ղազախստանից։

«Ճանապարհորդում եմ առանց Covid–ի» նախագիծը կգործարկվի առաջիկա օրերին. Տիգրան Սարգսյան

Նրանցից 16-ն անցել են եզրափակիչ փուլ, իսկ հաղթողները չորսն են` երկու նախագիծ Ռուսաստանից, մեկը՝ Ղազախստանից և մեկը՝ Բելառուսից։

Նախագծերից մեկը՝ Smart Stuffing(Ռուսաստան) ընկերության B2B Cloud-ը, ՏՏ ընկերությունների համար հեշտացնում է նախագծերի իրականացման համար աշխատակիցների որոնումը։ Երկրորդ նախագիծը՝ TenTech(Ղազախստան) ընկերության Forum VR-ը, առաջարկում է առցանց ցուցահանդեսների և էքսկուրսիաների կազմակերպում։ Երրորդ նախագիծը` «Мобильные медицинские технологии»(Ռուսաստան) ընկերության «Օնլայն բժիշկ» հավելվածն է։ Չորրորդը՝ Plus TDE(Բելառուս) ընկերության Online Event Space-ն է, որը նախատեսում է առցանց ցուցահանդեսների և միջոցառումների անցկացում՝ առցանց կոնֆերանսի ձևաչափով:

Եզրափակիչ փուլ անցած նախագծերի թվում են նաև երկու նախագիծ Հայաստանից․մեկը Health Pass-ն է՝ կորոնավիրուսի թեստերի տվյալների բազայի նախագիծ, որը կարելի է ինտեգրել ԵԱՏՄ երկրների պետական բազաներին։ Երկրորդը «Դավթյան» ընկերության նախագիծն է, որը ենթադրում է թղթային փաստաթղթերի էլեկտրոնային ստուգում, ինչը կնվազեցնի դրանց շրջանառությունը։ Էլեկտրոնային հաստատումների կեղծումը գրեթե անհնար կդարձնի, քանի որ ստուգման կոդերը գրանցվելու են բլոքչեյն տեխնոլոգիայով (որտեղ համակարգի մեկ անդամը չի կարող ձևափոխել այն):

Covid-19. ՀՀ առողջապահության նախարարությունն 8 ամսում ավելի քան 15 միլիարդ դրամ է ծախել

«Այդ բոլոր նախագծերն օգնում են պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ և շատ հանդիպումներ և միջոցառումներ փոխադրել իրականացնել առցանց, ընդ որում այնպես, որ շփման որակը նվազագույն չափով տուժի»,-ընդգծել է Սարգսյանը։

Դեկտեմբերի 4-ին բանկը պատրաստվում է կոնֆերանս անցկացնել թվային նախաձեռնությունների վերաբերյալ, որի ընթացքում այս և այլ նախագծերի հեղինակները կկարողանան ներկայացնել դրանք և իրենց համար ներդրողներ գտնել: