ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը դեկտեմբերի 6-9-ն ընկած ժամանակահատվածում այցով կլինի Հայաստանում և Արցախում: Տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը` առցանց բրիֆինգի ժամանակ։
«Մենք ցանկանում ենք քննարկել իրադրությունը Լեռնային Ղարաբաղում և պլանավորում ենք հաջորդ շաբաթ մեկնել այնտեղ»,- հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական պատվիրակությունում կընդգրկվեն նաև միջազգային հարաբերությունների քարտուղար Ժան-Մարկ Ժերմենը և Ալֆորվիլի պատգամավոր Իզաբել Սանտյագոն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի և Արցախի ղեկավարությունների հետ։ Ֆրանսիացի պատգամավորները ցանկանում են նաև տեղում գնահատել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ծանոթանալ փախստականների հետ կապված խնդիրներին:
Ֆրանսիան Թուրքիայից սպասում է ԼՂ–ից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողություններ