Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Արայիկ Հարությունյան

Անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին հանդիպել են ԱՀ նախագահը, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է անետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Տեղեկությունը Արայիկ Հարությունյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Արայիկ Հարությունյան

«Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են»,–գրել է Հարությունյանը:

Արմեն Սարգսյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Արայիկ Հարությունյան

Նա նշել է, որ այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

«Առաջարկելու ենք հող չհանձնել, եթե գերիներին չեն տալիս». Հրանտ Թոխատյան

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: