Արցախի Այգեստան և Խնածախ համայնքներում պայթյուններ կլսվեն. ԱԻՊԾ-ն զգուշացնում է

Խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում է իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ստեփանակերտում ու Ասկերանում ականազերծում է կատարվում

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Հավելենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ևս շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։

Ղարաբաղում ականի վրա մեքենա է պայթել. ադրբեջանցիներ են մահացել

Խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա: