Ամերիկահայ ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Փոքրիկին անվանել են Ջիաննա։ Նա Նենսիի և ամուսնու առաջնեկն է։ Մայրը հրապարակել է նորածնի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի խաղացող Նենսի Ավեսյանը մայրացել է։ Նենսին նորածնի լուսանկարը հրապարակել է Instagram-ում։

«Ջիաննա Ամորա Խաչոյան: Դու եկար մեր կյանք մոգական օրով` 11.11.2020: Սա հոգևոր զարթոնքի ու լուսավորության թիվ է: Կարող եմ անվերջ խոսել հույզերիս մասին, բայց միայն կասեմ, որ դու լավագույնս ցնցեցիր իմ աշխարհը: Դու իմ ամեն ինչն ես, իսկ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ քո մայրն եմ: Բարի գալուստ աշխարհ, փոքրիկ աղջնակ»,- գրել է Ավեսյանը:

Փոքրիկ Ջիաննան Նենսիի և ամուսնու առաջնեկն է։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ամերիկահայ ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանն առաջին անգամ խաղացել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի հավաքականի հետ և գրանցել 0:1 և 1:1 հաշիվները: Այնուամենայնիվ, պարտությունն ու ոչ–ոքին չեն վրդովեցրել երկրպագուներին։ Նրանք 2019 թվականից ուզում էին հայ գեղեցկուհի Նենսիին տեսնել Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականում:

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը հղի է