«Տոնական ուսապարկեր Արցախի համար». Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի երեխաներին

Քիմ Քարդաշյանը կոչ է անում հագուստ, խաղալիքներ և այլ իրեր նվիրել պատերազմի պատճառով տուժած արցախցի երեխաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ  Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ձեռք է մեկնել պատմական հայրենիքին։ Մեգաաստղը կոչ է արել միանալ «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որի կյանքի են կոչել Կալիֆոռնիայի և Բերկլիի համալսարանները։

«Նախաձեռնությունը նպատակ ունի ուրախություն պարգևել Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: Փաթեթավորեք փոքրիկի համար ուսապարկ՝ խաղալիքներով, գրենական պիտույքներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, ինչպես նաև նամակով», - գրել է հեռուստաաստղն իր Facebook-ում։

«Թուրքիան հասավ իր ուզածին...». Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել Դադիվանքից

Նշենք, որ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Քիմ Քարդաշյանն իր հարթակներն օգտագործում էր հայերի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին պատմելու և միջազգային հանրությանը կոչերով դիմելու համար։ Նա նվիրաբերել է մեկ միլիոն դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին և կոչ արել իր 190 միլիոնանոց լսարանին անել նույնը։