Ռուսաստանի ԱԻՆ-ն օգնում է վերականգնել Ասկերանի դպրոցներից մեկը

Դպրոցում արդեն ավարտական աշխատանքներ են ընթանում, վերականգնվում է ջրամատակարարումը, տեղադրվում է կահույքը։ Աշակերտները կսկսեն դպրոց հաճախել դեկտեմբերի 1-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի Օնիկ Գրիգորյանի անվան միջանակարգ դպրոցը, որը տուժել էր պատերազմի ընթացքում, վերականգնվում է Ռուսաստանի ԱԻՆ-ի շնորհիվ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ կայքը։

Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցների լրացուցիչ խումբը

Ռուս փրկարարները Իվանյանի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ միասին վերականգնել են դպրոցի ապակիները և ջեռուցման համակարգը: Այժմ դպրոցում արդեն ավարտական աշխատանքներ են ընթանում, վերականգնվում է ջրամատակարարումը, տեղադրվում է կահույքը։ Աշակերտները կսկսեն դպրոց հաճախել դեկտեմբերի 1-ից։ Դպրոցում 200 երեխա է սովորում։

ՌԴ ԱԻՆ փրկարարները շարունակում են շինանյութեր տրամադրել տուժած բնակչությանը: Աշխատանքային խումբը ուսումնասիրում է մարդասիրական օգնության նյութերի օգտագործումը, ինչպես նաև տեղի համայնքապետարաններից տեղեկատվություն ստանում բնակչությանը լրացուցիչ օգնության ծավալի և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման կարիքի մասին։

Ռուսաստանի ԱԻՆ-ն օգնում է վերականգնել Ասկերանի դպրոցներից մեկը

Արդեն ավարտված է աշխատանքային խմբի երկարաժամկետ ճամբարի, ինչպես նաև ռազմական և այլ տեխնիկայի տեղադրման և զննման վայրի կազմակերպումը։ Վարորդներն ամեն օր ստանում են ճանապարհային անվտանգության մասին տեղեկատվություն, անցնում են բժշկական զննումներ, ունեն օրական առնվազն 8 ժամ հանգիստ։ Ճամբարում տեղակայվել է նաև բժշկական կենտրոն, որտեղ կան բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբուլատոր ընդունելության համար:

Ինչ գիտեն Ղարաբաղյան հակամարտության մասին Ռուսաստանում. հարցում

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի շնորհիվ արդեն Ստեփանակերտում վերականգնվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, կատարվում են ականազերծման ակտիվ աշխատանքներ, Արցախ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են