Քաղաքացին ձվով հարվածե՞լ է Նիկոլ Փաշինյանի մեքենային. ոստիկանության պատասխանը

Մամուլում ու սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող տեղեկատվության համաձայն` վարչապետի ավտոմեքենային հարվածած քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Մամուլում ու սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն այն մասին, որ քաղաքացին ձվով հարվածել է Նիկոլ Փաշինյանի մեքենային, իրականությանը չի համապատասխանում:  

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին

Նշենք, որ տարածվող տեղեկատվության համաձայն` վարչապետի ավտոմեքենային հարվածած քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս տեղեկությունը ևս ոստիկանությունում չհաստատեցին: