Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

Մի քանի տասնյակ մարդիկ Ազատության հրապարակից երթով քայլել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Մտավորականների մի խումբ նամակով դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով։ Նամակում ասված է, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել,  տասնյակ մարդիկ շարունակում են անհայտ կորած կամ գերեվարված մնալ։

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

«Համաձայն հայտարարության ութերորդ կետի՝ պետք է տեղի ունենա գերիների, մարմինների փոխանակում, կատարվեն անհայտ կորածների փնտրման աշխատանքներ։ Սակայն հայտարարությունում նշված չեն դրանք իրականացման ժամկետները։ Հարգելի պարոն Կոպիրկին, դիմում ենք Ձեզ խնդրելով անձամբ միջամտել գործընթացին, ինչպես նաև մեր խնդրանքը փոխանցել ՌԴ ղեկավարությանը։ Վստահ ենք, որ նման միջամտությունը կարագացնի մեր գերիների վերադարձը հայրենիք», - ասված է նամակում։

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

Մի քանի տասնյակ մարդիկ Ազատության հրապարակից երթով քայլել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ անձամբ փոխանցելու նամակը։
Երթին մասնակցում են Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Մհեր Մկրտչյանը և այլք։

Նշենք, որ համաձայն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ նոյեմբերի 27-ին հայտնած տեղեկության՝ Ադրբեջանում պահվում է 50-60 գերի, հայտնի են 30-ի ինքնությունները։

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում: Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով

Արդեն նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հաստատումից հետո տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանական կողմը գերի է վերցրել 10 հայ քաղաքացիական անձանց։