Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանը հանդիպել են

Հանդիպման ընթացքում նախարարները կարևոր թեմաներ են շոշափել` զոհվածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Երևանում, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով հանրապետությունում կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված, Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։

Նախարարները երկուստեք նշել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը:

Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանը հանդիպել են

Ավելի վաղ Մայիլյանին ընդունել էր ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։