«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը

Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության և կայքում հանդիսատեսի քվեարկության արդյունքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի -Sputnik. Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը «J ' imagine» երգով ճանաչվել է «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել այսօր Լեհաստանում ՝ հեռուստակամուրջի ձևաչափով:

Հանդիսատեսը Բիլանին «զրկել» է «Եվրատեսիլ 2008»-ի հաղթանակից, Սիրուշոյի տեղն ամուր է մնացել

Պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում փոքրիկ երգչուհին հավաքել է 200 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան է, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել  Իսպանիայի ներկայացուցիչ Սոլեային։

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են պատանիներ 12 երկրներից ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Գերմանիայից:

Հաղթողը  որոշվում էր պրոֆեսիոնալ ժյուրիի և մրցույթի կայքում հանդիսատեսի քվեարկության հանրագումարով: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», հանդիսատեսն այս դեպքում կարող է քվեարկել իր երկրի օգտին։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը հրաժարվել է մասնակցել միջազգային մրցույթին Արցախում ռազմական գործողությունների պատճառով։