ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո Պարգև սրբազանը հանդիպել է հյուպատոսի հետ․ լուսանկար

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, սրտի կաթված ստացած և ԱՄՆ բուժման տեղափոխված Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ապաքինվում է։ Այս մասին է վկայում նրա նոր լուսանկարը, որտեղ Արցախի թեմի առաջնորդն է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ։ Նրանք հանդիպել են նոյեմբերի 27-ին՝ սրբազանի վիրահատությունից մի քանի օր անց։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի օրերին սրբազանը այցելում էր թեմի բնակիչներին, հարցազրույցներ էր տալիս արտասահմանյան լրատվամիջոցներին, պատերազմը դադարեցնելու կոչերով դիմում միջազգային հանրությանը։

Նոյեմբերի 16-ին նա սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։

Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։