ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը` Fifa.com–ը, պատմել է լեգենդար «Արարատ-73» -ի հաղթանակների մասին։ Տեղեկությունը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի երկարատև պայքարը հաջողության համար» վերնագրով հոդվածում նշվում է, որ հայկական ֆուտբոլը հաջողությունների առաջին համը զգացել է 70-ականներին, երբ երկիրը նախկին ԽՍՀՄ–ի մաս էր կազմում:
«Երևանի «Արարատն» առաջնությունում հաղթելու իր ուղին գծեց 1973-ին։ Այդ մրցաշրջանում նրանք գլխավերևում բարձրացրին նաև Սովետական գավաթը՝ ձևակերպելով բացառիկ դուբլ։ Նրանց հաջողությունն իսկապես շոկային էր։ «Արարատը» առաջատար չէր համարվում, սակայն նրանց խաղը տարբերվում էր մրցակիցներից։ Ի տարբերություն Կիևի և Մոսկվայի մեծ ակումբների, որոնք աչքի էին ընկնում տակտիկական կարգապահությամբ և արագ փոխանցումներով, «Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը խրախուսում էր, որ իր թիմի ֆուտբոլիստները դրսևորեին իրենց և գնդակով խաբկերի դիմեին։ Նրանք աշխատում էին որպես միասնական թիմ և չունեին իրական աստղեր», - նշված է հրապարակման մեջ։
Հոդվածագիրն անդրադարձել է նաև «Արարատի»` միջազգային ասպարեզում հասած հաջողություններին։ Մասնավորապես 1974-1975 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում նրանք առաջին փուլում պայքարից դուրս մղեցին նորվեգական «Վիկինգին», իսկ երկրորդ փուլում՝ «Քորք Սելթկին»։
Երրորդ փուլում «Արարատի» մրցակիցն էր գերհզոր Մյունխենի «Բավարիան», որին առաջնորդում էր Ֆրանց Բեկենբաուերը, իսկ թիմում կային 1974-ին Գերմանիայի կազմում աշխարհի չեմպիոն դարձած մի շարք ֆուտբոլիստներ։
Չնայած նրան, որ «Բավարիան» ընդհանուր հաշվով 2:1 հաշվով հաղթանակ տարավ, հայ ֆուտբոլիստներն, այնուամենայնիվ, 1:0 հաշվով հիշարժան հաղթանակ տարան պատասխան խաղում։