Մեր եկեղեցականները Դադիվանքում են. նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

Նոյեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ վանքին որևէ վտանգ չի սպառնա, և այն կհսկվի ռուս խաղաղապահների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Տեղեկությունը հայտնում է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ»,– Facebook-ի իր էջում գրել է քահանան։

Հիշեցնենք` Տեր Վահրամ քահան Մելիքյանը նոյեմբերի 14-ին հայտնել էր, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, որևէ վտանգ չի սպառնում: Նա նշել էր, որ վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են