Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակությունը նոր ղեկավար ունի

Արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնումները կարևոր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին։ Հանդիպմանը ներկա է եղել պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոն: Տեղեկությունը հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակությունը նոր ղեկավար ունի

Նախարար Հարությունյանը շեշտել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուս խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ-ի միջնորդությամբ շփման գծի ողջ երկայնքով զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհետ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին։

Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակությունը նոր ղեկավար ունի

Նախարարը կարևորել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ պատվիրակության կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Առանձնահատուկ նշվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավարևելյան հատվածներում անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքների իրականացման կարևորությունը:

«ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ պատվիրակությունը, իր իրավազորությունների շրջանակներում, կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը վերոնշյալ գործընթացի կազմակերպման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել տիկին Մեյթրոյի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել է արգասաբեր աշխատանք՝ հետագա առաքելության ընթացքում:

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար