ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Շնչառական յոգան կօգնի կորոնավիրուս տարած մարդկանց ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ իմունոլոգ, առանձնահատուկ վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը։
Նա նշել է, որ գլխավոր հետևանքներից է թոքերի ախտահարումից հետո առաջացող շնչառական խախտումները։ Շնչառական վարժություններն օգտակար կլինեն բոլոր օրգանների համար, բայց դրանք առաջին հերթին կարգավորում են օրգանիզմին թթվածնի մատակարարումը։
Որպես կորոնավիրուսի հետևանք` Ժեմչուգովն առանձնացրել է նաև հորմոնալ դաշտի խանգարումները, ճնշման, ջերմաստիճանի ու զարկերակի տատանումները, նաև կենտրոնական նյարդային համակարգի խոցումը։
Ռուս գիտնականները նոր հակաբիոտիկ են հայտնաբերել, որը կարող է պայքարել նաև ուռուցքների դեմ