Ավտովթար Երևանում. բախվել են «Toyota»-ն ու հայտնի գործարարի «Rolls Royce»-ը

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը «Rolls Royce»-ի վարորդն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սարսափելի վթար Երևան–Մեղրի ճանապարհին. այրված մեքենայում երկու դիակ է հայտնաբերվել

«Ժամը 17:00-ից 17:20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Rolls Royce» մակնիշի 01 AA 015 համարանիշի և «Toyota» մակնիշի 35 QQ 981 համարանիշի ավտոմեքենաները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Կայքը հայտնում է, որ նախնական տեղեկություններով` վթարի մեղավորը «Rolls Royce»-ի վարորդն է եղել, իսկ նշված ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։

«Արմենիա» ավիաընկերության գրասենյակից խոշոր գումար են գողացել