Արցախում հումանիտար ճգնաժամ է. Այվազյանն ընդունել է Մայիլյանին

Երկուստեք կարևորվել են Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման համար գործադրվող ջանքերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծել են տեղահանված արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը:

Երկուստեք կարևորվել են Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման համար գործադրվող ջանքերը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի և միջազգային մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ:

Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի

Արա Այվազյանը և Մասիս Մայիլյանը կարևորել են միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի պաշտպանության միջոցով: Այս ուղղությամբ ընդգծվել է երկու գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Անցած 3 օրերին Ստեփանակերտի մերձակայքում ավելի քան 500 կասետային զինամթերք է ոչնչացվել