Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա. նա խոսել է Սերգեյ Լավրովի հետ

Արտգործնախարարները հանգամանորեն անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի  նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում մի շարք հարցերից զատ քննարկվել է Այվազյանի` Մոսկվա կատարելիք աշխատանքային այցը։ Տեղեկությունը հայտնում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երկրորդ կարգի» երկրներ են․ Լավրով

Կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Արա Այվազյանի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շուրջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Փաշինյանի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: