2 ամիս անց․․․ խաղաղ կյանքը վերադառնում է Արցախ. լուսանկարներ

Sputnik

Երբեմնի գեղեցիկ, բարեկարգ քաղաքին դեռ ժամանակ է պետք ոտքի կանգնելու, պատերազմի հետքերը մաքրելու համար։

Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է

Լուսանկարները պատմում են քաղաքի մասին, որը պատերազմի հենց առաջին օրերից ադրբեջանական զինուժի կողմից ծանր հրթիռահրետակոծության էր ենթարկվում գրեթե ամեն օր և օրվա մեջ մի քանի անգամ։

Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ

Ստեփանակերտի բնակիչներն աստիճանաբար տուն են վերադառնում։ Քաղաքն էլի սկսում է շնչել, ապրել։ Վերաբացվում են շուկաները, խանութները, ընդ որում՝ ոչ միայն մթերային։ Ցուցափեղկերը, խանութների դարակները կրկին տարատեսակ ապրանքով են լցվում՝ սպասելով վերադարձող արցախցիներին։

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

1 / 12
Մենք ենք, մեր սարերը
2 / 12
Տեղի բնակիչը փայտ է կտրում Ստեփանակերտում
3 / 12
Ստեփանակերտի ավտոբուսային պարկի վարորդները
4 / 12
Ստեփանակերտի քաղաքապետարանի մոտ մարդիկ հերթ են կանգնել օգնություն ստանալու համար
5 / 12
Ստփանակերտի փողոցներից մեկով քայլող տղամարդ
6 / 12
Հրթիռակոծությունից տուժած տան բնակիչը
7 / 12
Փողոցային առևտուր, Ստեփանակերտ
8 / 12
Կինը երեխայի հետ զբոսնում է Ստեփանակերտում
9 / 12
Մարդիկ հերթ են կանգնել նպաստ ստանալու համար
10 / 12
Գնդակոծությունից տուժած Ստեփանակերտում բնակելի շենքի վերականգնման աշխատանքներ են ընթանում
11 / 12
Ստեփանակերտի փողոցները մաքրվում են տերևներից
12 / 12
Դպրոցի բացման արարողություն Ստեփանակերտում