Ժամկետային զինծառայողների ծնողներից մի քանիսը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

Վարչապետը խոստացել է, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպել է ժամկետային զինծառայողներից մի քանիսի ծնողների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա նշել է, որ քիչ առաջ ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ։

Ծնողներն իրենց մտահոգություններն են ներկայացրել զինծառայողների կեցության հետ կապված:

Վարչապետը խոստացել է, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները։

«Վերադարձրեք մեր էրեխեքին». ժամկետային զինծառայողների ծնողները մեծ ակցիա կիրականացնեն