Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը

Վիտամին D-ի պակասի դեպքում նկատվում է բութ ցավ կոնքի, գոտկատեղի, ոտքերի, ազդրի և կողոսկրերի շրջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Oրգանիզմում Վիտամին D-ի անբավարարությունն արտահայտվում է ոսկրերի նկատելի փափկեցմամբ, ընդ որում՝ դրա պակասը կարող է գիշերային ցավերի հանգեցնել։ Գրում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկներին։

Վաղ փուլերում հիվանդությունը կարող է զարգանալ առանց ախտանիշների։ Այն կարելի է հայտնաբերել միայն ռենտգեն կամ ախտորոշիչ հետազոտությունների միջոցով։

Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են

Վիտամին D-ի պակասի դեպքում նկատվում է բութ ցավ կոնքի, գոտկատեղի, ոտքերի, ազդրի և կողոսկրերի շրջանում: Ցավը կարող է ուժգնանալ գիշերները կամ մարմնի վրա ճնշում գործադրելիս:

Փորձագետները զգուշացնում են, որ պաթոլոգիան վտանգավոր է տարեց մարդկանց համար, քանի որ կոտրվածքների պատճառ է դառնում և օստեոխոնդրոզ պատճառ է հանդիսանում: Վիտամին D-ի դեֆիցիտը կանխելու համար անհրաժեշտ է այն ամեն օր ընդունել: Դրա ճիշտ կիրառումը կապահովի ոսկրերի խտությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիտամին D-ի կարևոր է օրգանիզմի դիմադրողականության բարձրացման և կորոնավիրուսով վարակվելու ռիսկի նվազեցման համար, քանի որ այդ վիտամինն ինտենսիվորեն խթանում է իմունային համակարգը։

Օգնո՞ւմ է վիտամին D-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. մեկնաբանում են գիտնականները

Վիտամին D-ն կենսաբանորեն ակտիվ նյութերի խումբ է։ Մարդու օրգանիզմում դրա հիմնական գործառույթը նրբաղիքում սննդից կալցիումի և ֆոսֆորի ներծծումն ապահովելն է։ Մի շարք կլինիկական հետազոտությունների համաձայն՝ վաղ տարիքի երեխաների մոտ վիտամին D-ի քրոնիկ անբավարարությունը կապված է ապագայում նրանց մոտ տարբեր հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, գիրության, աուտոիմունային, օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունների, պսորիազի, ատոպիկ, աղիների բորբոքային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ: