Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Սոֆյա Խուդոյանը` Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի կնոջ նախկին վարսահարդար Սոֆյա Խուդոյանն Աննա Հակոբյանից պահանջել է չջնջել իր մեկնաբանություններն ու պատասխան տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին, այսպիսի պահանջ է ներկայացրել նրա նախկին վարսավիրը` Սոֆյա Խուդոյանը։ Նա մեկնաբանություն է գրել Հակոբյանի գրառումներից մեկի տակ։

«Մի ջնջիր, նորից ու նորից կգրեմ, մինչև ուշքի գաս, Աննա: Շրջայցերի ժամանակ նամուսդ թե գտնես, զանգիր, վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը: Ամոթ ա: Մի ջնջիր»,–գրել է նա:

Ինչ է իրականում տեղի ունեցել Մովսես Հակոբյանի և Աննա Հակոբյանի միջև. պատմում է գեներալը

Վարսահարդարը Facebook-ի էջում նշել է, որ արդեն մեկ տարի է, ինչ փորձում է կապ հաստատել պետության ղեկավարի օգնականների հետ, բայց ապարդյուն։ Խուդոյանը նաև խոստացել է հանրությանը ներկայացնել ստացված պատասխանը։

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...