Տեսակամուրջ. «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի մրցույթի արդյունքները, նոր նախագծեր»

Նոյեմբերի 30-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ տեղի կունենա։
Sputnik

ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը կխոսի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը և բացասական հետևանքների հաղթահարմանը ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքների մասին:

Մրցույթն այս տարի ստեղծված հիմնադրամի առաջին նախաձեռնությունն է, և դրա մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարվեց սեպտեմբերի սկզբին Sputnik լրատվական գործակալության հարթակում:

Տիգրան Սարգսյանը կպատմի նաև հիմնադրամի «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նոր նախագծի մասին, որը քննարկվել է հոկտեմբերի 9-ին Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Ասուլիսը հեռարձակվելու է նաև Facebook և Youtube սոցիալական ցանցերում:

Բանախոսին կարող եք հարցեր հղել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով: