ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման աշխատանքները գրեթե ավարտվել են։
«Ռուս խաղաղապահների աջակցությամբ Ստեփանակերտում շարունակվում է խաղաղ կյանքի վերադարձը։ Քաղաքի էլեկտրամատակարարումն արդեն իսկ 95-97 տոկոսով վերականգնվել է։ Վերականգնվել է նաև քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինվորականները վերանորոգման աշխատանքներ իրականացնող վայրերում են ստուգումներ անցկացրել։ Ստուգել են նաև երկու դպրոցների շենքերը, որտեղ մոտ ժամանակներս կվերսկսվեն դասերը։
34 նոր անուն. ՊԲ–ն հրապարակել է մարտերում զոհվածների տվյալները
Նշենք, որ վերջին տվյալներով Արցախ է վերադարձել պատերազմի հետևանքով իրենց բնակավայրը լքած մոտ 25 հազար արցախցի։