Փաշինյանը կմեկնի Մոսկվա. արարողակարգի բաժնի պետը ՌԴ է գնում նրա այցը կազմակերպելու համար

Հարությունյանը Մոսկվայից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը կմեկնի Մոսկվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Փաշինյանի համապատասխան որոշման մեջ նշված է, որ Հարությունյանը Մոսկվայում կլինի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։

Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան

Հարությունյանի գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա), օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նա վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Փաշինյանի այցի վերաբերյալ մանրամասներ դեռ չկան։

Հիշեցնենք` այս գիշեր ՀՀՀ վարչապետը հայտնել էր, որ 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Փորձում են Հայաստանում անիշխանության տպավորություն թողնել. Փաշինյան