Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել

Օդաչուներից մեկը հայտնաբերվել և տեղափոխվել է հիվանդանոց, երկրորդի որոնումները շարունակվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի -Sputnik. Հնդկաստանի ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ ուսումնավարժական ինքնաթիռը կործանվել է Արաբական ծովի վրա։ Օդաչուներից մեկն անհայտ կորել է, հայտնում է Times of India-ն ՝ վկայակոչելով ՌԾՈՒ ներկայացուցչին:

Նոր ինքնաթիռ է իջել Երևանում. ինչ բեռ է Ֆրանսիան ուղարկում Հայաստանի ու Արցախի համար

Ավիավթարը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին տեղական ժամանակով ժամը 17: 00-ին (Երևանի ժամանակով ժամը 14: 30-ին):

Ինքնաթիռը թռիչքի դուրս եկել «Վիկրամադիտիա» օդանավակայանից։ Օդաչուներից մեկին հայտնաբերել և տեղափոխել են հիվանդանոց։  Երկրորդի որոնումները շարունակվում են։

Հնդկաստանի ՌԾՈՒ-ն հետաքննություն է սկսել։

Ղարաբաղի համար ռազմական բժիշկներ են ուղարկում. Ռուսաստանից երկու Իլ-76 ինքնաթիռ է թռել

Նշենք, որ հնդկական սպառազինության մաս են կազմում ռուսական արտադրության 36 ՄիԳ-29Կ կործանիչները, որոնք շահագործվում են «Վիկրամադիտյա» ավիակրի վրա (նախկին Խորհրդային «Ադմիրալ Գորշկով» հածանավը): Եվս 65 ՄիԳ-29-ը գտնվում են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։