ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվել է դիերի նույնականացման հարցը

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում որոշվել է հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել գործադրվող ջանքերի և աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների ընթացքը, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր:

«Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհետ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիերի անարգանքի, գերիների խոշտանգման տեսանյութերն իրական են. ՄԻՊ–ը պատասխանել է Ադրբեջանին

Ներկաները քննարկել են նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը:

Փոխվարչապետ Ավինյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար։

Գերիներին չխոշտանգել, դիերը չխեղել. կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ