Հայկական ԽՍՀ–ի 70 տարին քաղաքակրթական լուրջ առաջընթաց է ապահովել. գրքի շնորհանդես

Գիրք–բուկլետը ներկայացրին Արամ Սաֆարյանը, Կարեն Խաչատրյանն ու Արամ Անանյանը և անդրադարձան Հայկական ԽՍՀ 71 տարվա (1920-1991թթ.) գոյության տարբեր ասպեկտներին ու նրա բուն դերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում կայացավ Հայաստանի երկրորդ (Խորհրդային Սոցիալիստական) Հանրապետության կազմավորման 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը։

Հրատարակման աշխատանքները կազմակերպել են Եվրասիական փորձագիտական ակումբն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական ՀԿ–ն։ «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակի առիթով» գրքի աշխատանքներին ներգրավված են եղել երկրի առաջատար գիտնականներն ու փորձագետները։

Գիրք–բուկլետը ներկայացրին Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, պատմական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը և «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

Հայկական ԽՍՀ–ի 70 տարին քաղաքակրթական լուրջ առաջընթաց է ապահովել. գրքի շնորհանդես

Մեկնաբանելով Հայկական ԽՍՀ 71 տարվա (1920-1991թթ.) գոյության տարբեր ասպեկտներն ու նրա բուն դերը` հեղինակները պնդեցին, որ այդ ժամանակահատվածը հայկական պետականության զարգացման կարևորագույն փուլն է, տնտեսության, գիտության, մշակույթի և կրթության բացառիկ ծաղկման ժամանակաշրջանը։

Հայկական ԽՍՀ–ի 70 տարին քաղաքակրթական լուրջ առաջընթաց է ապահովել. գրքի շնորհանդես

Գրեթե բոլոր փորձագետները համոզված են` քաղաքակրթական առաջընթացը, որին այդ տարիներին հասել է հայ ազգը, կապված է եղել այն հանգամանքի հետ, որ պետությունը կառուցվում էր ավանդական բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի հետ համատեղ, և այսօր էլ շատ բան է կախված ՌԴ ռազմավարական փոխհարաբերությունների բազմակողմանի զարգացումից։

Հենց առաջընթացն ու բոլոր ոլորտների (տնտեսություն, գիտություն, մշակույթ, արվեստ) կտրուկ զարգացումը, որը նկատվել է այդ 70 տարիների ընթացքում, հայ ժողովրդին հնարավորություն են տվել կառուցելու իրենց ներկայիս անկախ պետականությունը։

Գիրք–բուկլետը բավականին հետաքրքիր է ու ճանաչողական։ Հատկապես երիտասարդ սերնդի համար, որն այդ տարիների մասին հիմնականում տեղյակ է լսածով։