Դեկտեմբերի 1-ից հայ-վրացական սահմանի ևս երկու անցակետեր կգործեն

Մինչ այժմ գործող Բավրայի անցակետը կշարունակի գործել շուրջօրյա ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Դեկտեմբերի 1-ից հայ-վրացական սահմանի ևս երկու անցակետեր կվերաբացվեն։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում ու շեշտում՝ միայն բեռնատարների համար։

«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 00։01 րոպեից սկսած բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը»,- նշված է հաղորդագրության մեջ

Ինչ վերաբերում է Բավրա-Նինոծմինդա անցակետին, ապա այն կշարունակի աշխատել շուրջօրյա ռեժիմով։

Հիշեցնենք՝  Վրաստանի ու Հայաստանի միջև ուղևորափոխադրումներն արգելվել են մարտի 13-ից։ Երկու երկրում էլ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։