Ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 5 զինծառայողի մարմին

Ստեփանակերտից հերքել են այն տեղեկությունը, որ Շուշիի մերձակայքում երկու կողմից հայտնաբերվել են 2 հազար զինծառայողների դիեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի- Sputnik. Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 5 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և հավելել, որ դիակները Հադրութի կողմից են հանվել։

Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

«Այսօր հայկական կողմին է հանձնվել 5 մարմին։ Զինծառայողների մարմինները Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ», - ասացին շտաբից։

Այժմ բանակցություններ են ընթանում որոնումները շարունակելու թեմայով։

Բացի այդ, շտաբից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Շուշիի մերձակայքից երկու կողմից ավելի քան 2000 զինծառայողների դիակ է հայտնաբերվել:

Բողոքի ակցիա` կառավարության մոտ. Փաշինյանը չլսեց անհետ կորած զինվորների ծնողներին

Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է դիակների և գերիների փոխանակման գործընթացը: