Երևանի «Արաբկիր» մանկական զբոսայգու կողքին նոր այգի կկառուցվի

Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից այգու բարեկարգմանն ու վերակառուցմանը կուղղվի 1 միլիոնը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Արաբկիր» մանկական զբոսայգու կողքին նոր այգի կկառուցվի։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության տվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրել է ներդրումային ծրագրին։

Կոտայքը նոր մարզպետ ունի. «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի»

Մասնավորապես, Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին նախագծին:

Ընկերությունը Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատերն է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալը:

«Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը: Եվ Կոմիտասի պողոտայի 49/9 և 49/10 հասցեում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով: Նշեմ, որ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի «Արաբկիր» մանկական զբոսայգին և նոր այգին»,- տեղեկացրեց Պապիկյանը:

Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին

Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից այգու բարեկարգման և վերակառուցման համար կուղղվի 1 միլիոնը: Այգում կկառուցվեն ամֆիթատրոն, ջրավազաններ, կաթիլային ոռոգում կապահովվի, լուսավորություն կանցկացվի:

Նախարարի խոսքով`տարածքն այս պահին անբարեկարգ վիճակում է: