Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը երկրաշարժի վերաբերյալ ահազանգեր չի ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանը հաջողության հասե՞լ է COVID-19-ի դեմ պայքարում. մասնագետի պատասխանը

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 04:45-ին։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։

Հայաստանի որոշ հատվածներում գիշերն օդի ջերմաստիճանը -11–ի կհասնի. եղանակի տեսություն