Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթերը

Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը։

Ավելի քան 170 չվերթ է իրականացվել Ղարաբաղյան հակամարտության գոտու համար․ ՌԴ ՊՆ

«Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, վերսկսեց Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Նշենք, որ Հայաստանում ռազմական դրություն հաստատելուց հետո 18-55 տարեկան տղամարդկանց ելքը երկրից արգելվում է։ Նրանք կարող են երկրից մեկնել միայն զինկոմիսարիատից համապատասխան թույլտվության միջոցով։

«Քաթար էյրվեյզը» չեղարկել է ԱՄՆ-ից հումանիտար բեռ փոխադրող չվերթն առանց հիմնավոր պատճառի

Բացի այդ, Ռուսաստանում գործում է օտարերկրացիների մուտքի արգելքի սահմանափակումը։ Այն չի վերաբերվում ինքնաթիռի անձնակազմի անդամներին, ՌԴ մշտական բնակիչներին և տրանզիտ ուղևորներին։ Ռուսաստանը թույլ է տալիս երկիրր մուտք գործել բուժման և ՌԴ–ում գտնվող ազգականին խնամելու համար։