Շտապօգնության ավտոպարկը թարմացնելու համար 30 ամենագնաց մեքենա է ձեռք բերվել

Շտապօգնության ամենագնաց մեքենաները ձեռք են բերվել Արաբական Միացյալ Էմիրություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Շտապօգնության ավտոպարկը թարմացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը 30 «Տոյոտա Լենդ քրաուզեր» մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա է ձեռք բերել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Շտապօգնությունն աշխատում է ուժերի գերլարմամբ․ քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ

Նիկողոսյանի խոսքով`դրանք ձեռք են բերվել Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից։

«Շտապօգնության ամենագնաց մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Մեքենաների բաշխումը կիրականացվի ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության»,–ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներով ձեռք էր բերել 21 ամենագնաց շտապօգնության մեքենա։