ՌԴ օդատիեզերական ուժերը հաջողությամբ փորձարկել են ՀՀՊ նոր հրթիռը. տեսանյութ

Հակահրթիռային պաշտպանության համակարգը նախատեսված է օդատիեզերական հարձակման միջոցների հարվածներից պաշտպանվելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը կրկին հաջողությամբ փորձարկել են հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի նոր հրթիռը, որն օդ է բարձրացել Ղազախստանի Սարի-Շագան զորավարժարանից և խոցել թիրախը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արձակումն իրականացրել է ՌԴ օդատիեզերական ուժերի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության մարտական հաշվարկը:

Ինչպես ընդգծել է ՌԴ օդատիեզերական ուժերի հատուկ նշանակության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության առաջին բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դեմինը, նոր հրթիռը փորձարկումներից հետո հաստատել է բնութագրերը, իսկ մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրանքը՝ պայմանական թիրախը խոցելով տրված ճշգրտությամբ։

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

ՌԴ պաշտպանության նախարարությունից նշել են, որ հակահրթիռային պաշտպանության համակարգը նախատեսված է օդատիեզերական հարձակման միջոցների հարվածներից պաշտպանվելու համար:

Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում

ՌԴ ՊՆ-ն Սարի-Շագան զորավարժարանում նոր հակահրթիռային պաշտպանության փորձարկումների մասին վերջին անգամ
հայտնել էր հոկտեմբերին: Դրանից առաջ արձակումներ էին տեղի ունեցել 2019 թ-ի հունիսին և հուլիսին, 2018թ-ի փետրվարին, հուլիսին, օգոստոսին և դեկտեմբերին և 2017 թվականի նոյեմբերին։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են